‘Արգենտինայում անկարգությունների հետևանքով վիրավորվել է առնվազն 60 մարդ’

844

Արգենտինայի Քորդովա նահանգում, այն բանից հետո, երբ տեղական ոստիկանությունը գործադուլ է հայտարարել,  անկարգություններ են սկսվել, որոնց հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 60 հոգի, հաղորդել է արգենտինական infobae կայքը:

Երեքշաբթի օրը նահանգի 22 հազար ոստիկանների մեծ մասը գործադուլ է հայտարարել, փողոցում մնացել են միայն էլիտար ստորաբաժանումներից մեկի մի քանի տասնյակ ոստիկաններ: Օգտվելով իրավապահների բացակայությունից՝ տասնյակ մարդիկ սկսել են թալանել սուպերմարկետներն ու փոքր խանութները, ընդհանուր առմամբ՝ մոտ 20 խանութ: Բազմապատկվել են նաև փողոցային կողոպուտներն ու տնային գողությունները:

Գործադուլավոր ոստիկանները պահանջում են աշխատավարձի և սոցիալական երաշխիքների բարձրացում: Քորդովայի նահանգապետը, շտապ կարգով վերադառնալով Կոլումբիայից, արդեն հայտարարել է, որ մինչև հունվար աշխատավարձի ոչ մի բարձրացում չի լինի, և կատարվածի համար մեղադրել է դաշնային իշխանություններին, որոնք, ըստ նրա, չեն վերահսկում ինֆլյացիայի գործընթացը: Այնուհանդերձ, նահանգի իշխանություններն օգնության համար դիմել են դաշնային կենտրոնին: Ակնկալվում է, որ շուտով դեպքերի վայր կժամանեն ժանդարմերիայի ստորաբաժանումներ, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ըստ էներգետիկայի նախարարի Որոտանը դեռ չի վաճառվել, ՀԾԿՀ-ն, սակայն, այլ բան է հայտարարել ‘
Հաջորդ հոդվածը‘ԴԱՀԿ աշխատակցի նկատմամբ կաշառք վերցնելու համար հարուցվել է քրգործ’