‘
Արգենտինայում տասնյակ հազարավոր մարդիկ միացել են գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների դեմ զանգվածային բողոքի ցույցին: Քաղաքացիների զայրույթի պատճառը նախագահին երրորդ անգամ վերընտրելու նպատակով սահմանադրական փոփոխություններ անցկացնելու առաջարկն է, հայտնումէ France-Presse լրատվական գործակալությունը:
Lod Andes լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բուենոս-Այրեսում գտնվող նախագահական նստավայրի դիմաց մոտ 20 հազար մարդ է հավաքված: Բացի մայրաքաղաքից՝ զուգահեռ ցույցեր են անցնում Արգենտինայի մյուս խոշոր քաղաքներում՝ Ռոսարիոյում, Սանտա-Ֆեում և այլուր:
Քրիստինա Կիրշներն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2007 թ., 2011-ին վերընտրվել է երկրորդ ժամկետով, ընդ որում՝ դեռ այն ժամանակ ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության բողոքի ալիքով:
Արգենտինայի Սահմանադրությունն արգելում է նույն անձին 3-րդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնել, սակայն գործող նախագահի խորհրդարանական կողմնակիցները պատրաստվում են այդ արգելքը վերացնողող օրինագիծ անցկացնել:
Վերջերս անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Արգենտինայի քաղաքացիների 80 տոկոսը դեմ է Սահմանադրական փոփոխություններին:
‘