‘Արգենտինան և Մեծ Բրիտանիան կրկին վիճում են Մալվինյան կղզիների համար’

879

Բուենոս-Այրեսը և Լոնդոնը կրկին վիճում են Հարավային Ատլանտիկայի Մալվինյան (Ֆոլքլենդյան)  կղզիների համար: Այդ կղզիները 1982 թ. ապրիլին կարճատև, բայց արյունալի պատերազմի պատճառ էին դարձել, որն ավարտվել էր Մեծ Բրիտանիայի հաղթանակով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Վիճելի տարածքների հարցը վերջերս, կարծես թե, դարձել է Արգենտինայի դիվանագիտության օրակարգի սիրված թեմաներից մեկը: Անցյալ շաբաթվա վերջին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները բաց նամակ էր գրել (որը հրապարակվել է բրիտանական մամուլում)` պահանջելով վերադառնալ կղզիների պատկանելության վերաբերյալ բանակցությունների սեղանի մոտ: Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնն էլ հայտարարել է8 անհրաժեշտության դեպքում այդ տարածքները զենքով պաշտպանելու պատրաստակամության մասին: Ըստ նրա՝ «միանգամայն անհրաժեշտ է, որպեսզի Ֆոլքլենդյան կղզիներում տեղակայվեն մեր կործանիչները և զորքերը»: Արգենտինայի ԱԳՆ-ն կիրակի դատապարտել է բրիտանական վարչապետի արտահայտությունները՝ դրանք որակելով որպես «ռազմական սպառնալիքներ»:

Նախորդ հոդվածը‘Կարեն Թովմասյան. «Սա միայն Տեր-Պետրոսյանի հարցը չէր, սա Հայաստանի հարցն է»’
Հաջորդ հոդվածը‘Դեպարդյեն ՌԴ քաղաքացիություն ստացավ (Ֆոտաշարք)’