Արգենտինայում անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ չափահաս արգենտինացիների 43,7 տոկոսը պատրաստ է նախագահ ընտրել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինայի հավաքականի 35-ամյա ավագ Լիոնել Մեսսիին, հաղորդում է MSN-ը։ Հարցմանը մասնակցել է 2500 մարդ։
Մեսսիի թեկնածությանը դեմ է արտահայտվել 37,8 տոկոսը։ 17,5 տոկոսը չի բացառել այդպիսի ընտրությունը՝ համարելով այն հնարավոր։ 1 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցման մասնակիցները նաեւ նշել են, որ Մեսսին առաջացնում է ուրախություն եւ հիացմունք։
Լիոնել Մեսսին առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն, երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։ 2014-ին եւս նա ճանաչվել էր առաջնության լավագույն խաղացող։ Արգենտինան դարձել էր փոխչեմպիոն։ Մեսին 2014 թվականի կազմից միակն էր, ով մասնակցեց 2022թ․ առաջնությանը։