‘
Արգենտինայի և Բրազիլիայի սահմանների մոտ գնտվող «Իգուասու» ազգային պարկի այցելուները ողբերգական դեպքի են ականատես եղել. տեղացի մի կին նրանց աչքի առաջ ժայռից նետվել է ջրվեժի ջրերի մեջ: Որ մեկը չի հասցրել խանգարել կնոջը, որը, պարզվել է, դպրոցի ուսուցչուհի էր՝ Մոնիկա Պատրիցիա Հեքը, արգենտինական սահմանամերձ Միսյոնես նահանգի Պուերտո-Էսպերանսա քաղաքի բնակչուհի: Արգենտինական մամուլի տվյալներով՝ 38-ամյա կինը տառապել է ընկճախտով (դեպրեսիա): Ինքնասպանությունից առաջ նա սոցիալական ցանցում գրություն է թողել, որ որոշել է ինքնասպանություն գործել, սակայն, ըստ երևույթին՝ ոչ ոք դա լուրջ չի ընդունել, հաղորդում է newsru.com-ը:
‘