‘Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել (Տեսանյութ)’

1049

Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով, iLur.am-ին տեղեկացրեց Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա այժմ իր պաշտպանյալի հետ միասին գտնվում է ՀՀ դատախազությունում: Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չբացակայելը:

«Մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին եւ 333  հոդվածի երկրորդ մասին 1-ին կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն եւ սուտ մատնություն, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ եմղադրելով-խմբ.)», — նշեց փաստաբանը: 

Նշենք, որ այս երկու հոդվածներով առավելագույն պատիժ է սահմանված հնգական տարի ժամկետով ազատազրում:

 Կիվիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է Կոմիտաս 5 հասցեում ընթացող շինարարության դեմ հասարակական բողոքի հետ:  

Նախորդ հոդվածը‘Գծատերերը երթ են արել և պահանջել են 200 դրամ ուղեվարձ’
Հաջորդ հոդվածը‘ԵՀԽ-ն բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով’