‘Արգիշտի Կիվիրյանի գործով նախաքննությունը վերսկսում է ‘

1038

Armenia Today լրատվական կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հենց նոր Հատուկ քննչական ծառայությունից ստացել եմ գրություն այն մասին, որ իմ դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը վերսկսվում է: Գրության մեջ մասնավորապես ասվում է, որ «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի կողմից ցուցում է տրվել գործով լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ: Ուստի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործով նախաքննության ավարտի մասին կհայտնվի լրացուցիչ: 
Այս պահին դժվարանում եմ ասել, թե ինչ նոր խաղեր են մտածել նախաքննական մարմինները, ցանկացած պարագայում իրենք պետք է իմանան, որ իրենց բոլոր ապօրինությունների համար պատասխան տալու օրը գալու է: Պայքարը շարունակվում է…» 

Նախորդ հոդվածը‘Քրեական Դավիթաշեն. Գործարարը դատի է տվել Վովա Գասպարյանի փեսային’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան կծածկի ռուսական գազի պարտքերը’