‘Արդարադատության նախարարությունը կստուգի սեպարատիզմի առկայությունը’

723

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը արդարադատության նախարարությանը  խնդրել է ստուգել այն կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները, որոնց  գործունեության մեջ նկատվում են ոտնձգություններ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Արդարադատության նախարարությանը խնդրել եմ ստուգել քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որում առկա են քրեական հանցանքի նշաններ: Որևէ մեկը, անկախ կարգավիճակից և պաշտոնից, եթե ոտնձգություն կատարի Ուկրաինայի տարածքային ամբողջականության, նրա ինքնիշխանության, նրա սահմանների անձեռնմխելիության նկատմամբ, կհետապնդվի օրենքի շրջանակներում»,- այսօր առավոտյան իր Facebook-յան էջում գրառել է վարչապետը:

Յացենյուկը պնդում է որ գլխավոր դատախազությունը, անվտանգության ծառայությունը և ՆԳՆ-ն հետաքննեն բոլորի, այդ թվում՝ ժողովրդական պատգամավորների գործունեությունը, և համապատասխան նյութերը հանձնեն դատարան՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և պատասխանատվության կանչելու «բոլոր նրանց, ովքեր աջակցում են ահաբեկիչներին, անջատականներին և ուրիշ բանդիտների»:

Յացենյուկը հիշեցրել է, որ կառավարության հանձնարարությամբ արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Ուկրաինայի կոմկուսն արգելելու վերաբերյալ: «Դա ոչ թե քաղաքական կուսակցությոն արգելք է, այլ նրանց, ովքեր խարխլում են Ուկրաինայի անկախությունը և պայքարում են ուկրաինական պետության դեմ»,- նշել է նա: Փոխանցում է Interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘Մաթեուս. Եզրափակչում գերմանացիներից պետք չէ սպասել զվարճալի շոու’
Հաջորդ հոդվածը‘Ուրուգվայ. Մարիխուանայի վաճառքի օրինականացումը հետաձգվել է մեկ տարով’