‘Արդարադատության նախարարությունը հրաժարվել է փաստաբանների դժգոհությունն առաջացրած օրինագծից’

720

Հայաստանի արդարադատության նախարարությունը շրջանառությունից հանել է ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը, որոնցով փաստաբանների ռեեստր վարելու լիազորությունը վերապահվելու էր ՀՀ արդարադատության նախարարությանը և սահմանվելու էր փաստաբանի համար յուրաքանչյուր տարի 60.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականություն։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել փաստաբանական համայնքի ներկայացուցիչներին եւ նախարար Հրայր Թովմասյանին, որոնց կառուցողական քննարկումների արդյունքում կանխվել է օրինագծի ընդունումը:

Հիշեցնենք` օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումն էին արտահայտել մի շարք փաստաբաններ` նշելով, որ փոփոխությունների ընդունման դեխքում իրենք կամ դադարեցնելու են փաստաբանական գործունեոuթյունը, կամ հրաժարվելու են ընդունել փոփոխված կարգը:

Նախորդ հոդվածը‘Շախմատի թիմային առաջնությունները 2015 թ. անց են կացվելու Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը Թևան Պողոսյանին կոչ է արել վայր չդնել մանդատը’