‘Արդարադատություն՝ ըստ ոստիկանության. Նոյեմբերի 5-ի գործով 8 անձ կալանավորվել է’

840

Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո ձերբակալված անձանց: Ըստ այդմ՝ ձերբակալվածներից 8-ը կալանավորվել են:

Ահա ոստիկանության հայտարարությունը.

«…Ոստիկանություն բերման էր ենթարկվել 38 անձ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:

Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել էին՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ  18-ը ներգրավվել  որպես վկա:

Ձերբակալվածներից  Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է»:

  

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Բոլոր դժբախտությունները մեկ անուն ունեն’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2013 թվականի երրորդ եռամսյակում աճել է 3.8%, մինչև 1.1 մլրդ դոլար’