‘
Կատալոնական «Բարսելոնայի» թուրք կիսապաշտպան Արդա Թուրանն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, որոնք առաջացել են ազարտային խաղերից կախվածության պատճառով: 30-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ հայտնվել է սնանկացման եզրին, հայտնում է կատալոնական Alacarta ռադիոկայանը:
Վերջին մեկ տարում Արդա Թուրանը կանոնավոր այցելել է կազինո եւ տանուլ տվել մեծ գումարներ:
Իսպանիայի ավարտված առաջնությունում թուրք կիսապաշտպանը մասնակցել է 28 խաղի (16-ը՝ մեկնարկային կազմում) եւ դարձել 11 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
Վերջերս Թուրանը լրագրողի վրա հարձակվելու համար հեռացվել էր Թուրքիայի հավաքականից: Մակեդոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղից վերադառնալու ժամանակ Թուրքիայի թիմի ավագն օդանավում հարձակվել է թուրքական մարզական լրագրության վետերան, 70-ամյա Բիլալ Մեշեի վրա եւ անպատվել նրան:
‘