‘Արդա Թուրանն ընդունել է «Արսենալի» ‘

1032

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն:

«El Desmarque»-ն տեղեկացնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնել է միանալ լոնդոնյան ակումբին: Ներկայումս «զինագործների» ու կապտանռնագույնների» միջև ակտիվ բանակցություններ են ընթանում տրանսֆերային գնի շուրջ: «Արսենալն» առաջարկել է 25 միլիոն եվրո, սակայն «Բարսելոնան» 30 միլիոն է պահանջում:

2015 թվականի ամռանը կատալոնացիները թուրք ֆուտբոլիստի տեղափոխության համար «Ատլետիկոյին» 34 միլիոն եվրո էին վճարել, իսկ ևս 7 միլիոն նախատեսված էին հնարավոր պարգևավճարների տեսքով:

Ավարտված մրցաշրջանում անցկացրած 32 խաղում կիսապաշտպանը դարձել է 13 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Պարտոկրատիայի «Սուսլովը»’
Հաջորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս». Ռաֆաել Նադալը 1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճում (տեսանյութ)’