‘
Ամռանը «Պարի Սեն Ժերմենը» մտադիր է ձեռք բերել դարպասապահի, ձախ պաշտպանի, հենակետային կիսապաշտպանի և հարձակվողի։ Բացի դրանից փարիզյան ակումբը կփոխի գլխավոր մարզչին։ Այս մասին հաղորդում Telefoot-ը։
Դարպասապահներից ՊՍԺ-ն ուշադրություն է դարձնում Տիբո Կուրտուային, Դավիդ Դե Խեային և Ջանլուիջի Դոննարումային։
Փարիզցիներին հետաքրքրում են հենակետայիններ Նգոլո Կանտեն և Ֆաբիանոն։ Ձախ պաշտպաններից միայն մեկին են գերադասում՝ Ալեքս Սանդրոյին։
Ինչ վերաբերում է հարձակվողներին, ապա ակումբից Էդինսոն Կավանիի հեռանալու դեպքում ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Ռոբերտ Լևանդովսկուն։
ՊՍԺ-ն թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Անտոնիո Կոնտեին և Լուիս Էնրիկեին։
‘