‘
Փետրվարի սկզբին Նյու-Ջերսիի Մոնմութ համալսարանի անցկացրած հարցումների արդյունքներով՝ ամերիկացիների 71 %-ն այն կարծիքի է, որ Թրամփը պետք է համաձայնի ներկայանալ հարցաքննության հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի մոտ, որը ղեկավարում է 2016 թ. ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննությունը:
Երբ լրագրողները հունվարին Դոնալդ Թրամփին հարցրել էին, թե նա մտադի՞ր է ցուցմունք տալ հատուկ դատախազ Մյուլլերին, նա նետել էր. «Ուրախությամբ… Ինչքան հնարավոր է՝ շուտ: Երդման տակ, բացարձակապես»:
Թրամփը, դատելով ըստ ամենայնի, անկեղծորեն հավատում է, որ ինքն անմեղ է և ոչինչ չունի թաքցնելու: Բացի այդ՝ նա բազմիցս երդման տակ ցուցմունք է տվել և, ըստ էության, լավ գիտի՝ իրեն ինչպես պահել: Սակայն բազմաթիվ մարդիկ Թրամփին կոչ են անում ոչ մի դեպքում չհամաձայնել հարցաքննության ներկայանալ Մյուլլերի մոտ: Նման խորհրդատուների թվում ոչ միայն փաստաբաններ են և համախոհներ, այլև ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որը դեռ կարող է նրան ձեռնոց նետել 2020 թ. ընտրություններում: «Եթե ես լինեի նախագահի իրավաբանը,- վերջերս ասել է Բայդենը,- ապա, հավանաբար, նրան խորհուրդ չէի տա հանդիպել հատուկ դատախազի հետ»:
Փոխանցում է BBC-ն:
‘