‘Արդյո՞ք ԻՊ-ն կարող է վերածնվել խալիֆաթի կործանումից հետո’

1003

Ջիհադականների կողմից հռչակված խալիֆաթը, որը հաջողությունների գագաթնակետին իր իշխանության տակ էր առել Իրաքի և Սիրիայի առնվազն ութ միլիոն բնակիչների, գրեթե լիովին ջախջախված է:

Այդ հաղթանակին տանող ճանապարհը ձգվեց չորսուկես տարի: Դրան հասնելու համար ստեղծվեց դաշինք՝ 79 երկրներից, ծախսվեցին միլիարդավոր դոլարներ: Այդ հաղթանակի գինը հազարավոր կյանքեր էին, այդ թվում՝ խաղաղ իրաքցիների ու սիրիացիների:

Վերջերս տեղի ունեցած՝ անվտանգության  Մյունխենյան համաժողովում բրիտանական ՄԻ-6 հետախուզության ղեկավար Ալեքս Յանգերն ասել է. «Խալիֆաթի ռազմական ջախջախումը չի նշանակում, որ մենք ոչնչացրել ենք ահաբեկիչների սպառնալիքը: Մենք հետևում ենք, թե ինչպես են նրանք կերպարանափոխվում ու սողում Սիրիայում և նրանից դուրս»:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կարծիքով՝ ԻՊ-ն խորը ընդհատակ է անցնում և կապեր է հաստատում այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ:

Տարբեր գնահատականներով՝ Սիրիայում և Իրաքում ընդհատակ է անցել ԻՊ-ի 20-ից 30 հազար գրոհային: Նրանցից շատերն օտարերկրացիներ են, որոնք չեն ուզում կամ չեն կարող վերադառնալ իրենց հայրենի երկրները, քանի որ այնտեղ նրանց կալանք է սպառնում:

ԻՊ-ի հետ կապ ունեցող ֆանատների ինչ-որ քանակություն կա Լիբիայում, Եգիպտոսում, Արևմտյան Աֆրիկայում, Աֆղանստանում և Ֆիլիպինների հարավում: ԻՊ-ն նոր մարտիկներ գտնելու հնարավորություն ունի թե՛ հարևան երկրներում և թե՛ ամբողջ աշխարհում՝ ամենուրեք, որտեղ մուսուլմանները իրական կամ մտացածին ճնշումների են ենթարկվում, որտեղ նրանք չափազանց հիասթափված են իշխանություններից, որտեղ երիտասարդներին թվում է, թե իրենք չունեն հեռանկար ու նպատակ:

Խալիֆաթը մեռել է, սակայն նրա վտանգավոր ու վարակիչ գաղափարախոսությունը դեռ ողջ է:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սենատոր Բեռնի Սանդերսը Թրամփին անվանել է «ռասիստ, սեքսիստ, մարդատյաց, սրիկա»’
Հաջորդ հոդվածը‘Մարդատար Boeing-ը ԱՄՆ-ում գերազանցել է ձայնի արագությունը’