‘Արդյունաբերողների համար էլեկտրաէներգիան կթանկանա 40%-ով’

762

Հունիսի 7-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց, ըստ որի՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը հուլիսի 7-ից կդառնա  38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ/կՎտժ: Այսինքն՝  էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 8 դրամով կամ 27%-ով՝ 1 կվտ/ժ համար:

Նկատենք, որ բարձրացման այս տոկոսը նախատեսված է միայն 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների, այսինքն՝ բնակչության համար:

Իսկ ահա արդյունաբերական ձեռնարկությունների համար, ովքեր սպառում են  6(10) կՎ լարմամբ սնվող էլեկտրական էներգիա, ցերեկային սակագինը կսահմանվի 35 դրամ/կՎտժ, և գիշերային սակագինը` 25 դրամ/կՎտժ: Այնինչ, նախկինում ցերեկը էլեկտրաէներգիա էին ձեռք բերում 25 դրամ/կՎտժ-ով, իսկ գիշեր՝ 17 դրամ/կՎտժ-ով: Փաստորեն ստացվում է, որ արդյունաբերողների համար էլեկտրաէներգիան թանկանում է ցերեկային ժամերին՝ 40%-ով, իսկ  գիշերային ժամերին՝ 47%-ով: Թե ինչպես են տեղական արդյունաբերողները դիմանալու այս թանկացմանը, մնում է միայն կռահել: 

Նախորդ հոդվածը‘Վթար ԼՂՀ-ում. կա մեկ զոհ’
Հաջորդ հոդվածը‘Վ. Կարապետյան. Նրանք այլևս ռեսուրս չունեն Տիգրանին երկար անազատության մեջ պահելու’