‘
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն առաջարկում է փոքր բիզեսի համար այլընտրանքային տարբերակ կիրառել «Շրջանառության հարկի մասին» օրենքում:
Ինչպես լրագրողներին ասել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, շրջանառության հարկի դրույքաչափի`3.5%-ից մինչև 1% նվազեցումն էական է, բայց խնդիրը դրույքաչափի մեջ չէ: Նա նշել է, որ առևտրականներին ավելի շատ վախեցնում է իրենց շրջանառության փաստաթղթային ձևակերպումը: «Լինենք անկեղծ: Խնդիրը հարկի դրույքաչափը չէ, թեկուզ այն իջեցվի մինչև 0%, այլ այն, որ փոքր բիզնեսը պատրաստ չէ փաստաթղթավորել իր բիզնեսը: Բայց ստվերից պետք է դուրս գա ինչպես խոշոր, այնպես էլ`փոքր բիզնեսը»,- ասել է Ղազարյանը: Նա նշել է, որ օրենքով կարելի է սահմանել անցումային շրջան, որի ընթացքում շրջանառությունը փաստաթղթավորել պատրաստները կվճարեն 1%, իսկ ովքեր պատրաստ չեն`նախկին 3,5%-ը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից նախատեսվում է 3.5%-ից մինչև 1% նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների համար: Բացի այդ, ներդրվում է ընտանեկան բիզնեսի կարգավիճակը: Այլ խոսքով, տարեկան մինչև 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կգրանցվեն ընտանեկան բիզնեսի կարգավիճակով՝ ազատվելով հարկեր վճարելուց: 2015 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ նկատմամբ կիրառվեն պատասխանատվության հետևյալ միջոցները: Սկզբում սուբյեկտը կնախազգուշացվի, իսկ կրկնության դեպքում կտուգանվի 20 հազար դրամով: Երրորդ անգամ տուգանքը կկազմի տարեսկզբից հաշվարկված շրջանառության 5%-ը, իսկ չորրորդ խախտման դեպքում սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ գործողության դաշտում: 2016 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ այն սուբյեկտը, որը չի ունենա փաստաթղթերի շրջանառություն, տուգանք կվճարի ավելի բարձր` 5% դրույքաչափով, իսկ կրկնվելու դեպքում կհայտնվի ԱԱՀ դաշտում: Դրա հետ մեկտեց, կներդրվի ,բարեխիղճ հարկատուե համակարգը, որով ենթադրվում է, որ ՓՄՁ-ն ինքնուրույն տեղափոխվում է ,սպիտակ դաշտե և հարկային մարմնին է ներկայացնում համապատասխան փաստաթղթերը: Կհստակեցվեն նաև վարչական իրավախախտումների պատասխանատվության նորմերը, ինչպես նաև կխստացվեն վարչական իրավախախտումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմները: Նշենք, որ օրենքի փոփոխությունները բուռն արձագանք է գտել փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող քաղաքացիների շրջանում, ովքեր քանի օր է՝ բողոքի ցույցեր են անցկացնում Հայաստանի տարբեր քաղաքներում:
‘