‘Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել’

835

Արեգակի մակերեսին  տեղի է ունեցել 2012 թ. ի վեր՝ ամենահզոր բռնկումը՝ ուղղված դեպի Երկիր մոլորակ, հաղորդել է CBS News կայքը:

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, Արեգակի այդ բռնկումը կարող է վնասել էներգամատակարարման համակարգերը, ինչպես նաև խափանել ռադիո և արբանյակային  կապը:

Գիտնականների խոսքով՝ չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ուժեղագույն էլեկտամագնիսական բռնկում: Ժայթքման արդյունքում բաց տիեզերք  արտանետված պլազմայի ամպը թռել է Երկրի կողմը, հայտարարել են գիտնականները: Վերջիններս առայժմ դժվարացել են նշել  պլազմային ամպի տեղ հասնելու ստույգ ժամանակը, ինչպես նաև մեր մոլորակի այն հատվածը, որին այդ ամպը «կհարվածի»: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Մանուկյանը՝ նախարարին. «Էս վարկերի տակից ո՞նց եք դուրս գալու». (Տեսանյութ)’