‘Արեւելյան շրջաններում սպասվում է ձյուն ‘

904

Դեկտեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-15-ը, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը, 17-ի արևելյան  շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին` հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ, 14-16-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-16-ը` հատկապես ցերեկը, կնվազի 7-9, արևելյան շրջաններում` 13-15 աստիճանով:

Երևանում`

Դեկտեմբերի 13-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի ցերեկը՝ թաց ձյուն, 15-16-ը, 17-ի գիշերը`  ձյուն:

Երևանի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան   16.30C (1940 թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      -17.20C (1956 թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան   0.40C      

Նախորդ հոդվածը‘Մեսի՝ 87, Մեսի՝ 88’
Հաջորդ հոդվածը‘Տարանտինոն հրաժարվում է նկարել «Սպանել Բիլին-3»-ը’