‘Արզուման Հարությունյանը ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից’

1683

Նախագահականից փոխանցում են, որ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արզուման Հարությունյանին ազատել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: 

Հիշեցնենք, որ Արզուման Հարությունյանը Գագիկ Հարությունյանի եղբայրն է, ով այսօր հրաժարական է տվել ԲԴԽ նախագահի պաշտոնից: 

Նախորդ հոդվածը‘Amnesty International-ը հայտարարել է Ասանժի դեմ մեղադրանքներում խախտումների մասին’
Հաջորդ հոդվածը‘Զելենսկուն նվիրել են «Քաղաքականություն՝ սկսնակների համար» մանկական գիրքը’