‘«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալը կարել է բերանն ու աչքերը, կտրել ոտքի մատը’

1157

Մինչև արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը զբաղված է սեփական փիառով, ասուլիս է տալիս դստերը պատկանող կլուբում, նախաձեռնում է «Հավաքների մասին օրենքում» փոփոխություններ՝ իր ենթակայության տակ գտնվող ՔԿՀ-ներում սարսափելի դեպքեր են տեղի ունենում:

Armlur.am-ը տեղեկանում է, որ երեկ ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Գագիկ Բունիաթյանը ինքնախեղում է արել` կարելով աչքերն ու բերանը:

Ըստ տեղեկությունների` անբուժելի հիվանդ դատապարտյալն այդ քայլին է գնացել այն բանի համար, որ պահանջել է իրեն հասանելիք դեղորայքը և, վարչակազմից դրանք չստանալով, վնասել է իրեն:

Նշենք, որ դատապարտյալը օրեր առաջ նաև աջ ոտքի ճկույթն է կտրել և տարբեր մանր մետաղներ կուլ տվել:

Գագիկ Բունիաթյանը տարբեր հանցագործություններ կատարելու համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Դատարանը իր վճռում հատուկ ընդգծել էր, որ պատժի կրման ընթացքում Գագիկ Մարտիրոսի Բունիաթյանին խորհուրդ է տրվում նարկոլոգի հսկողություն, կարիքն առաջանալու դեպքում` ստացիոնար բուժում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախնական վարկածով ինքնասպան էր եղել կալանավոր Հակոբ Նահապետյանը: 

Նախորդ հոդվածը‘Արցախի թեմի առաջնորդը սեփականաշնորհել է սարկավագատունը եվ վաճառել. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Բաքվին կոչ է անում անցկացնել հայ գերու մահվանն առնչվող միջադեպի լիակատար և թափանցիկ հետաքննություն և հրապարակել արդյունքները’