‘
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հաստատել է Մյունխենի «Բավարիայի» Չիլիացի կիսապաշտպան Արթուրո Վիդալի տեղափոխությունը իրենց թիմ: Մոտ օրերս 31-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի «Բարսելոնայում» եւ կկնքի 3 տարվա պայմանագիր: Հաղորդվում է, որ Վիդալի տրանսֆերը կազմելու է 20-25 միլիոն եվրո:
Արտուրո Վիդալը 2015 թվականի ամռանն էր տեղափոխվել «Բավարիա», որի կազմում մասնակցել է Գերմանիայի նախորդ առաջնության 22 խաղի, դարձել 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
‘