‘Արթուր Աբրահամը Ամանորը կանցկացնի Երեւանում’

716

WBO վարկածով բռնցքամարտի սուպերմիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Ամանորը կանցկացնի հայրենիքում: Ինչպես Արմենպրեսի հետ զրույցում նշել է Աբրահամը, նա շատ է ցանկանում Հայաստան գալ, սակայն խիստ զբաղվածության պատճառով առայժմ դա հնարավոր չէ:

«Ամենայն հավանականությամբ, ես չեմ կարող Հայաստան ժամանել մինչեւ հաջորդ մենամարտը, որը կայանալու է դեկտեմբերին, սակայն Նոր Տարուն հայրենիքում կլինեմ»,- ասել է աշխարհի չեմպիոնը:

Իր վերջին մենամարտից հետո Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկը անդադար հանդիպումներ է ունենում գերմանական լրատվամիջոցների հետ: Բացի հասարակական միջոցառումներին մասնակցելուց, նա օրեկան երկու անգամ մարզվում է:

Իր հաջորդ մենամարտը Աբրահամը կանցկացնի դեկտեմբերի 15-ին՝ Նյուրնբերգում: Նրա մրցակիցը կլինի ֆրանսիացի Մեհդի Բուադլան:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ապացուցեք, որ ավազակապետություն չեք ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին «կհանձնեն» սեփական «թիմակիցները» ‘