‘Արթուր Աբրահամը զրկվեց տիտղոսից. Տեսանյութ եւ ֆոտոշարք’

1613

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չկարողացավ պաշտպանել տիտղոսը:

Մարտի 23-ի գիշերը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզապալատում կայացած մենամարտում 33-ամյա Աբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին, ով վերադարձրեց տիտղոսը:

31-ամյա Շտիգլիցը շատ ակտիվ սկսեց մենամարտը եւ նկատելի առավելություն ուներ առաջին ռաունդում: Երկրորդ ռաունդը եւս Աբրահամը սկսեց պաշտպանությունից, սակայն բռնցքամարտիկները մի քանի հարվածներ հասցրեցին միմյանց: Հարվածների հետեւանքով Աբրահամն աչքի վնասվածք ստացավ եւ նա մի քանի վտանգավոր հարվածներ բաց թողեց նաեւ երրորդ ռաունդում: Շտիգլիցը շատ ակտիվ ու ագրեսիվ էր գործում եւ ցանկանում էր արագ հաղթանակի հասնել: Երրորդ ռաունդից հետո բժիշկը զննեց Աբրահամի այտուցված աչքը եւ դադարեցրեց մենամարտը: Գերմանացի բռնցքամարտիկը հաղթեց տեխնիկական նոկաուտով՝ դառնալով աշխարհի չեմպիոն:

Արթուր Աբրահամը չորրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:

Հիշեցնենք, որ Աբրահամն ու Շտիգլիցը հանդիպել էին նաեւ 2012թ. օգոստոսի 25-ին: Այդ օրը Արթուր Աբրահամը, հաղթելով մրցավարների միաձայն որոշմամբ, խլել էր Շտիգլիցին պատկանող գոտին: Հայ բռնցքամարտիկը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ գերմանացին վերադարձրեց իր տիտղոսը, հայտնում է Sport.News.am-ը:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

 

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Կառլսենը փրկվեց, ամեն ինչ անփոփոխ է’
Հաջորդ հոդվածը‘Հայոց ցեղասպանության փաստերը պետք է ներառվեն եվրոպական և ամերիկյան դպրոցական դասագրքերում. Հարություն Մարության’