‘Արթուր Աբրահամը շնորհավորել է կանանց’

685

Կանանց միամսյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։

«Մեծարգո մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեր միամսյակը, մաղթում եմ բարձր տրամադրություն ինչպես առաջիկա տոնական ամսվա, այդպես էլ ողջ տարվա ընթացքում:
Մշտապես զգացե’ք մայրության, գեղեցկության բերկրանքը, եղեք սիրված, առողջ, երջանիկ: Դուք բոլորդ գեղեցիկ եք, եւ հենց ձեզանով է գեղեցկանում կյանքը, աշխարհը, գոյությունը: Հաճախ ժպտացեք, այդպես ավելի եք գեղեցկանում: Մենք` տղամարդիկ, ուժեղ ենք ձեզանով:
Հայ մայրե’ր, դուք տան հիմնասյուներն եք, ձեր ձեռքերում է մեր ժողովրդի լուսավոր ապագան, սերունդների հայեցի դաստիարակության ազգանվեր գործը: Իմ անսահման սերը բոլորիդ:
Հարգանքներով` Արթուր Աբրահամ»:

SportArmenia.com

Նախորդ հոդվածը‘ՀԿ. Ծաղկի շուկայում գնաճը կազմել է 20-ից 50 տոկոս’
Հաջորդ հոդվածը‘Դատավորը հստակեցրել է, թե ինչի հիման վրա է կալանավորել «էպոսագետին»’