‘Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը(տեսանյութ)’

1006

Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի և 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի տիտղոսային մենամարտը:

12 ռաունդ տևած մարտում Արթուր Աբրահամը միավորների առավելությամբ հաղթեց մրցակցին.  մրցավարներից երկուսն առավելությունը տվեցին Աբրահամին, մեկը` Մարեյին (115:112, 112:115, 116:111):

Այսպիսով, Արթուր Աբրահամը տոնեց 44-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում (48 մենամարտ), իսկ Մարեյի համար այս մենամարտ 33-րդն էր կարիերայում (3 պարտություն):

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուս» – «Միլան» 1-0․ռոսոներիներին բարձրացան 6-րդ հորիզոնական(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց առաջատար Ռուսաստանի հետ’