‘
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտպանել է իր տիտղոսը: Մրցամարտը տեղի է ունեցել Գերմանիայի Կիլ քաղաքում: Հայ բռնցքամարտիկի մրցակիցն էր բրիտանացի Փոլ Սմիթը: Հայ բնռցաքամարտիկը 12 ռաունդ տևած մենամարտում բացահայտ առավելություն է ունեցել և մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111 119:109 հաշվով հաղթանակ է տոնել՝ պաշտպանելով չեմպիոնի տիտղոսը:
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 34-ամյա Արթուր Աբրահամը երկրորդ անգամ է պաշտպանել գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած տիտղոսը: Նախորդ մենամարտում նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցային: Սա Աբրահամի 41-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում (28 նոկաուտ): Նա կրել է նաև 4 պարտություն:








‘