‘Արթուր Աբրահամի նախկին մրցակիցն ինքնակամ հանձնվել է իշխանություններին’

717

Կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդան, ով մեղադրվում է թմրանյութերի վաճառքի մեջ, ինքնակամ հանձնվել է Պուերտո- Ռիկոյի իշխանություններին: Այս մասին տեղեկացնում է boxingscene.com-ը:

Կասկածյալին ազատ են արձակվել 10 000 դոլար գրավի դիմաց և թույլատրել են վերադառնալ Ֆլորիդա: Այժմ Միրանդան պարտավոր է Պուերտո Ռիկոյի կառավարության առաջին իսկ պահանջի դեպքում տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին:

Փետրվարի 24-ին Միրանդային պաշտոնապես մեղադրանք կներկայացվի:

Հիշեցնենք, որ Միրանդան պրոֆեսիոնալ ռինգում 2 անգամ հանդիպել է գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամի հետ և 2 անգամն էլ պարտություն կրել:

Նախորդ հոդվածը‘Կոնտեն կասկածվում է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Շտուրմի նպատակը գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի դեմ մենամարտն է ‘