‘Արթուր Աբրահամ-Թիմ Ռոբին Լիհաուգ. հայացքների մենամարտ’

1871

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը հուլիսի 16-ին է` Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է սկանդինավյան աստղ, նորվեգացի 23-ամյա Թիմ Ռոբին Լիհաուգը:

Ինչպես տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը, նախօրեին Բեռլինում բռնցքամարտիկները և նրանց մարզիչները հանդիպել են մամուլի ասուլիսի ձևաչափով:

Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և հուլիսի 16-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:

Մեր հայրենակիցը նշել է, որ իր մարզչի՝ Ուլլի Վեգների հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները և պատկերացում կազմել նրա մարտավարության մասին: Թիմ Ռոբին Լիհաուգի խոսքով՝ ինքը նույնպես պայքարելու է հաղթանակի համար:

 

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Կանխվել է հակառակորդի զինծառայողների առաջխաղացման փորձ’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի դեբյուտը նախատեսված է հուլիսի 16-ին’