‘Արթուր Աբրահամ. Հուսով եմ, Շտիգլիցն ինձ ռևանշի հնարավորություն կտա’

1053

Արթուր Աբրահամը մեկնաբանել է Ռոբերտ Շտիգլիցից կրած պարտությունը, որի արդյունքնում նա կորցրեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին:

«Ես աչքի վնասվածք ստացա, որի արդյունքում աչքս ամբողջովին փակվեց: Մրցավարները կանգնեցրին մարտը: Ես դեմ չեմ Շտիգլիցի հետ ռևանշ-մենամարտ անցկացնել: Հուսով եմ, որ նա ինձ այդ հնարավորությունը կտա, չէ որ մեր հաշիվն առայժմ 1:1 է»,- ասել է Աբրահամը:

Մարտի 23-ի գիշերը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզապալատում կայացած մենամարտում 33-ամյա Աբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին, ով վերադարձրեց տիտղոսը:

\"\"

Նախորդ հոդվածը‘Այսօր տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է’
Հաջորդ հոդվածը‘Ինքնասպանության փորձ Երևանում’