‘Արթուր Աբրահամ. «Սա է լինելու իմ ամենամեծ հաղթանակը» ‘

1069

«Սա է լինելու իմ ամենամեծ հաղթանակը» վերնագրով հոդված է հրապարակել fighthype.com կայքը՝ ներկայացնելով Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտի վերաբերյալ մեկնաբանությունը: Նա նշել է, որ Մենի Պակյաոյի հետ միեւնույն ռինգում հանդես գալը երազանքի նման մի բան է:

«Ես Հոլիվուդում մենամարտել եմ Էդիսոն Միրանդայի, Դետրոյթում` Անդրե Դիրելի, Կարսոնում` Անդրե Ուորդի դեմ: Բայց այն ժամանակ մեծ իրադարձության զգացողություն չունեի: Դրանցից հետո երազում էի այստեղ հանդես գալու մասին, և ահա ապրիլի 9-ին, վերջապես, հնարավորություն ստացա ռինգը կիսել Մենի Պակյաոյի հետ»,- ասել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամը:

Անդրադառնալով իր հակառակորդին՝ մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին, Աբրահամն ասել է, որ նա Մեքսիկայի երիտասարդ ու խոստումնալի բռնցքամարտիկներից մեկն է: «Մեքսիկան այս մարզաձեւում լավ ավանդույթներ ունի: Ռամիրեսը ցանկանում է պատմության մեջ մնալ որպես առաջին մեքսիկացին, ով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել: Բայց ես, լինելով հայ, ով բնակվում և մենամարտում է Գերմանիայում, երկու պատճառ ունեմ հաղթելու. հպարտություն եւ պատիվ: Այդ մենամարտին կմոտենամ հետևյալ մտքերով. «Ավելի լավ է մեռնել ոտքի վրա, քան ապրել ծնկի եկած»: Դա կլինի իմ կարիերայի մեծագույն հաղթանակը»,- ընդգծել է Աբրահամը:

Հիշեցնենք, որ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ապրիլի 9-ին 24-ամյա Խիլբերտո Ռամիրեսի հետ կայանալիք մենամարտում պաշտպանելու է իր չեմպիոնական գոտին: Մենամարտը կլինի Լաս «MGM Grand Garden Arena» մարզահամալիրում կայանալիք երկրորդ հանդիպումը՝ Պակյաո – Բրեդլի մրցամարտից հետո:

Նախորդ հոդվածը‘Sport.es. Պերեսը դժգոհ է Խամեսից և մտադիր է ամռանը վաճառել նրան’
Հաջորդ հոդվածը‘Գոլ + փոխանցում․ Մխիթարյանը լավագույնն է Գերմանիայի գավաթի խաղարկությունում’