‘ Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի 2014 թվականի լավագույն մարզիկ’

1176

Ամփոփվել են Հայաստանի մարզական լրագրողների քվեարկության արդյունքները, որով որոշվում էր Հայաստանի 2014 թվականի լավագույն մարզիկի անունը:

2014 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով 300 միավոր է վաստակել:

Երկրորդ տեղն է զբաղեցրել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (270 միավոր), իսկ ահա լավագույն եռյակը եզրափակել է ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյանը:

Ահա Հայաստանի 10 լավագույն մարզիկները.

1. Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ

2. Արսեն Ջուլֆալակյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ

3. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտիկ

4. Գրիգոր Գրիգորյան, ազատ ոճի ըմբշամարտիկ

5. Վանիկ Ավետիսյան, ծանրամարտիկ 

6. Հովհաննես Դավթյան, ձյուդո

7. Տիգրան Կիրակոսյան, սամբո

8. Մավրիկ Նասիբյան, սամբո

9. Արթուր Դավթյան, մարզական գիմնաստիկա

10. Գարիկ Բարսեղյան, ազատ ոճի ըմբշամարտիկ

Ավելացնենք, որ լավագույն թիմ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, որը նվաճած մեդալների քանակով առաջին տեղն է զբաղեցրել Աշխարհի առաջնությունում:

Նախորդ հոդվածը‘Բարսելոնայում դանակահարվել են ՊՍԺ-ի 2 երկրպագուներ ‘
Հաջորդ հոդվածը‘Ահա այսպիսին է խաղալիք Հենրիխ Մխիթարյանը (լուսանկարներ)’