‘Արթուր Ալեքսանյանը հաղթեց ադրբեջանցուն եւ դուրս եկավ եզրափակիչ’

744

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում 1:0, 3:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ: Արթուր Ալեքսանյանը պաշտպանում է 96 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւը, հայտնում է Sport.News.am-ը:

Նշենք, որ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 2:0, 2:0 հաշվով պարտության էր մատնել թուրք Ջենք Իլդեմին, որին հաղթել էր նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

Նախորդ հոդվածը‘Երեւանում քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին’
Հաջորդ հոդվածը‘Թալիբանները հարձակվել են ՆԱՏՕ-ի մատակարարման շարասյան վրա’