‘Արթուր Ալեքսանյանը պարտվեց Եվլոևին ‘

1306

Հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը չկարողացավ դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ:

Բուդապաշետում ընթացող ԱԱ-ում «Ճերմակ Արջը» կիսաեզրափակիչում գոտեմարտեց ռուս ըմբիշ Մուսա Եվլոևի հետ ու պարտություն կրեց 1-3 հաշվով:

Նշենք, որ քիչ անց գորգ դուրս կգա Արթուր Շահինյանը, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերը կչափի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ:

Նախորդ հոդվածը‘Արթուր Շահինյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր’
Հաջորդ հոդվածը‘Կալդերոն. «Վաղ, թե ուշ Մոուրինյոն կվերադառնա «Ռեալ» ‘