‘
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականի վեց ըմբիշ լավագույնների շարքում է: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
98 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նահանջել է երկու հորիզոնականով և այժմ երրորդն է: Ալեքսանյանը 2017 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ:
Միհրան Հարությունյանը (66 կգ) զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, Վարշամ Բորանյանը (71 կգ)՝ 17-րդ, Կարապետ Չալյանը և Արսեն Ջուլֆալակյանը (երկուսն էլ՝ 75 կգ), համապատասխանաբար, 12-րդ և 16-րդ: Մաքսիմ Մանուկյանն էլ գտնվում է (85 կգ) 15-րդ տեղում:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում, որտեղ պատրաստվում է Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին:
‘