Արթուր Կուկունյան. Հերթական անգամ ստեց

4945

Արթուր Կուկունյանը Ֆեյսբուքում գրում է

«Պատուհասը հերթական անգամ ստեց։ Չի լինում Արցախի հարցով մի խոսք, որտեղ առնվազն մեկ նոր սուտ չասի։ Ստելն էլ հասկանալի կարելի կլիներ համարել, եթե բոլոր ստերը լինեին նույն տրամաբանության մեջ, այսինքն՝ էդ բոլոր ստերը հիմնավորեին կոնկրետ մի տեսակետ։ Բայց` չէ, իր բոլոր ստերը հակասում են իր մյուս ստերին ու, բնական ա, հակասում են նաև իր իսկ կողմից հազվադեպ ասած իրականությանը։

Էսօր ասում ա՝ պատերազմը կանխելու կամ կանգնեցնելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական պահանջները։ Պատերազմից անմիջապես հետո ասել ա՝ կարող էինք կանխել պատերազմը, եթե վերադարձնեինք 5 շրջանները։ Եթե 5 շրջանները վերադարձնելն անիրատեսական տարբերակ էր, հիմա՝ իր որոշումների արդյունքում էղածը՝ 7 շրջաններ, գումարած Շուշին ու Հադրութը, Հայաստանի օկուպացված տարածքները, հազարավոր զոհերն ու վիրավորներն ազգակործան տարբերակ ա։

Մենակ Արցախի հարցով բոլոր ստերը թվարկելու համար հատորներ կարող են գրվել։ Նույն մարդը համ ասել ա, որ պատերազմն անխուսափելի էր, համ ասել ա՝ կարող էինք կանխել 5 շրջանները վերադարձնելով, համ ասել ա՝ 7 շրջանները վերադարձնելով, համ ասել ա՝ 7 շրջանները գումարած ադրբեջանցիների վերադարձ Շուշի, համ ասել ա նույնը, բայց ոչ թե վերադարձ Շուշի, այլ Շուշին էլ պետք ա հանձնեինք։

Պատերազմից առաջ էլ, հետո էլ խոսել ա ինքնորոշման իրավունքի մասին, վերջին ընտրությունների ծրագրում ինքնորոշումն ա էղել լուծման տարբերակը, իշխանության գալուց հետո ասել ա՝ Արցախը Հայաստան է, հիմա ասում ա՝ 2016-ից արդեն չի եղել Արցախը Ադրբեջանի կազմից դուրս պահելու որևէ տեսական հնարավորություն նույնիսկ։

Ողջ մնացած զինվորների մասին, որոնց համարում ա իր փրկածները, մի տեղ ասում ա՝ փրկել եմ 20 հազար զինվորի կյանք, մեկ այլ տեղ՝ 25 հազար, հետո՝ 30 հազար։ Սա կամ իր զորքի իրական թիվը չգիտի, կամ, քիչ հավանական ա, բայց գուցե գիտակցում ա, որ դա պետական գաղտնիք ա, ու չի կարելի ասել, դրա համար տարբեր սխալ թվեր ա ասում, կամ դա իր համար ընդհանրապես կարևոր չի, երևի չի էլ նկատել, որ ամեն անգամ էդ մասին խոսելիս տարբեր թվեր ա ասում։ Զոհերի մասին պլյուս-մինուս 50-ով խոսողից ակնկալել, որ ողջերի մասին հոդաբաշխ կխոսի, անիմաստ ա։

Պատերազմը սկսվելու մասին էլ մեկ ասել ա՝ մինչև վերջին պահը չգիտեինք, որ պատերազմ ա սկսվելու, մեկ ասել ա՝ գիտեինք, ուղղակի չգիտեինք՝ կոնկրետ որ ժամին ու որ կողմից կսկսվի։

Ու սենց Արցախի հետ կապված ամեն հարցում մի քանի տարբերակ, որոնց մեծ մասը սուտ են, մյուս մասն էլ ճշմարտության շատ չնչին հատիկ խառնած սուտ, որն ավելի վատ ա։

Ոնց ինքն ա մի առիթով ասել՝ բանակցությունների ժամանակ ինձ ոչ ադեկվատ էի պահում, որ խուսափեի կարգավորման փաստաթղթից, հիմա երևի նեղ շրջապատում էլ նույն բանն ասում ա իր հրապարակային խոսքի մասին, որ իրեն ոչ ադեկվատ ա պահում, որ ոչ ոք հանկարծ կոնկրետ ու տրամաբանված պատասխաններ չակնկալի էս ամբողջի մասին։ Ես իսկապես չեմ պատկերացնում մի խելամիտ մարդ, որը լսի իր ասածները Արցախի հարցի ու պատերազմի մասին՝ իրականությունն իմանալու համար։ Ո՞նց ա հնարավոր իրականությունն իմանալու ակնկալիք ունենալ մեկից, որը համ պատերազմի անխուսափելի կամ հնարավոր կանխման մասին ա ստել, համ պատերազմի սկսվելու մասին տեղյակ լինելու հարցում ա ստել, համ կարգավիճակի մասին ա ստել, համ զիջվող տարածքների մասին ա ստել, ու ընդհանրապես, դժվար ա գտնել մի դրվագ, որի մասին մի քանի տարբեր՝ իրար հակասող տարբերակներ ասած չլինի։

Էս ամբողջը կարճ մի անուն ունի՝ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներ»։

Նախորդ հոդվածըԱյսօր բերման ենթարկվածների թիվը հասել է 41-ի. «Ազատություն»
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)