‘Արթուր Չիլինգարովը Դաշնության խորհրդից կտեղափոխվի «Ռոսնեֆտ»’

808

Ռուսաստանի Դաշության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովը սեպտեմբվերին կլքի խորհրդարանի վերին պալատը, BBC-ի փոխանցմամբ տեղեկացնում է Տուլայի կառավարությունը: Չիլինգարովը Դաշնության խորհուրդ է պատվիրակվել Տուլայի մարզից: 

Նա նոր աշխատանքի կտեղափոխվի «Ռոսնեֆտում»:   

Չիլինգարովը ԽՍՀՄ եւ Ռուսաստանի հերոս է, Արկտիկայի եւ Անտարկտիդայի խոշոր հետազոտող: Օրերս տեղեկություն է հրապարակվել Կարսկի ծովում «Ռոսնեֆտի» եւ ամերիկյան ExxonMobil-ի համատեղ ծրագրի մեկնարկի մասին: Ըստ որոշ մասնագետների համատեղ ծրագրի արդյունքում ակնկալվող նավթի արդյունահանումը խոշորագույն ծավալներ է ունենալու: 

Նախորդ հոդվածը‘Ղազախստանը Մաքսային միություն անդամակցելու համար $100 մլն կհատկացնի Ղրղզստանին’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Իլհամ Ալիևի ռասիստական հայտարարությունները համարժեք արձագանք չեն գտնում ԵԱՀԿ ՄԽ կողմից’