‘Արթուր Պետրոսյան. Սա ուղղակի խայտառակություն էր’

2076

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրի Լեհաստանի ընտրանուց կրած պրտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

— Ընդունո՞ւմ եք, որ սխալ մարտավարություն էիք ընտրել:

 — Ոչ:

 — Պաշտպանությունում ոչինչ չի ստացվում: Նման խաղերը թեև նշանակություն չունեն, բայց կարո՞ղ են թիմին ինչ-որ օգուտ տալ, թե՞ ուղղակի պետք է մոռանանք այս խաղերը:

 — Իհարկե օգուտ տալ չի կարող: Սա ուղղակի խայտառակություն էր: Ավելի լավ կլիներ մարտավարական սխալների պատճառով պարտվեինք, քան նման մանկական սխալներ թույլ տայինք: 1:6 հաշվով պարտվելուց հետո ինչի մասին է խոսքը:

 — Ի՞նչ ելք եք տեսնում:

 — 1:6 հաշվով պարտությունից հետո դժվար է պատասխանել այդ հարցին: Ելքն այն է, որ ուժեղ առաջնություն ունենանք: Կամ մեր ֆուտբոլիստները ավելի բարձրակարգ առաջնությունում հանդես գան: Ինչպես ասում են՝ հույսը վերջում է մահանում, մնանք հույսով:

 — Մեկնաբանեք Գրիգոր Մելիքսեթյանի խաղը:

— Անհատապես ֆուտբոլիստներին չեմ մեկնաբանել, այսօր էլ զերծ կմնամ: Հոգեբանական առումով բարդ է: 2-րդ րոպեին արդեն գոլ ընդունեցինք: Փորձում էինք վերականգնվել, բայց այդ ժամանակ ևս մեկ սխալ թույլ տվեցինք և 2-րդ գոլը բաց թողեցինք: Մեր խփած գոլից հետո ինչ-որ բան փորձեցինք անել, սակայն 4-րդ գոլը մեզ լիովին կոտրեց: Ժամանակն է, որ ֆուտբոլիստները ավելի շատ աշխատեն ու նաև մտածեն: Ավելի լավ է «գետինը մտնեի», քան տղաների փոխարեն այստեղ գայի ու պատասխանեի ձեր հարցերին: 

 — Ինչպե՞ս պետք է տրամադրվեք առաջիկա խաղին:

 — Կարելի է ասել, որ սա իմ մարզչական կարիերայի ամենացավալի պարտություն էր: Այլ տարբերակ չունենք ու պարտավոր ենք վերականգնվել և Ղազախստանում չխայտառակվել: Ղազախստան մեկնելու ենք միավորներ վաստակելու համար:

 — Հնարավո՞ր է այս կազմի հետ հույսեր կապել: 

 — Մեզ նոր արյուն է անհրաժեշտ: Ես նայում եմ նաև մեր երիտասարդական հավաքականի խաղը: Նրանց մեծամասնությունը հանդես է գալիս Առաջին խմբում: Միակ ելքը դրսում հանդես եկող ֆուտբոլիստներն են: Բայրամյանը մյուսը-մյուսը կարող են թարմ ուժ հաղորդել թիմին: Այս կազմով դժվար կլինի պայքարել նույնիսկ Ազգերի լիգայում:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյան. Խայտառակ պարտություն էր, որի ամենամեծ մեղավորը ես եմ’
Հաջորդ հոդվածը‘Facebook-ը կպայքարի ԱՊԼ-ի հեռարձակումների ցուցադրության համար’