‘Արթուր Սարկիսովը կարիերան կշարունակի «Ուրալում»’

836

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը վարձավճարով հանդես կգա Ռուսաստանի պրեմիեր լիգայի նորեկ Եկատերինբուրգի «Ուրալում», տեղեկացնում է Sportbox.ru կայքը:

Սարկիսովի իրավունքները պատկանում են Մոսկվայի «Լոկոմոտիվին», իսկ անցած մրցաշրջանում նա վարձավճարով հանդես եկավ Նիժնի նովգորոդի «Վոլգայի» կազմում:

Բացի Սարկիսովից, եկատերինբուրգցիների կազմը վարձավճարով կհամալրի նաև Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ժանո Անանիձեն ու «Անժիի» հարձակվող Սերդեր Սերդերովը:

Հիշեցնենք, որ «Ուրալի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ հարձակվող` Էդգար Մանուչարյանը, ինչպես նաև Դենիս Թումասյանն ու Նիկոլայ Սաֆրոնիդին:

Աղբյուրը՝ armfootball.am

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» միջադեպից մեկ տարի անց’
Հաջորդ հոդվածը‘Չեխիայի վարչապետը հրաժարական է տվել իր գրասենյակի ղեկավարի կալանավորման պատճառով’