‘Արթուր Սարկիսովն ու Մարկոս Պիզելին կարող են պայմանագիր կնքել «Ակտոբեի» հետ’

783

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներ՝ «Ուրալի» հարձակվող Արթուր Սարկիսովն ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին կարող են տեղափոխվել ղազախական «Ակտոբե»:

Այս մասին հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը՝ հղում անելով «Սպորտ-Էքսպրես»-ին:

Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ակումբներում հիմնական խաղացողներ չեն համարվում ու տեղ են գտնում պահեստայինների նստարանին:

Մոտ ժամանկներս հնարավոր է, որ «Ակտոբեի» կազմը համալրի նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, որը փորձաշրջան է անցնում ակումբում:

2013 թվականից ղազախական ակումբում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Նախորդ հոդվածը‘ Եթե ձեր խիղճը ձեզ չի դատապարտում, ուրեմն` արդա՛ր եք’
Հաջորդ հոդվածը‘Խորհրդարանական ուժերը կմասնակցեն կընդդեմ կուտակայինի համատեղ հանրահավաքին’