‘Արթուր Սարկիսով. Հաճելի էր տեսնել տրիբունաներում հայ երկրպագուների’

698

Տրիբունաներում նկատեցի Հայաստանի դրոշներով իմ երկրպագուները, եւ ես զգում էի նրանց աջակցությունը, ասել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որը Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Ռոստովի» դարպասն ուղարկեց երկու գնդակ: Վոլգան» հաղթեց 2:1 հաշվով:

«Ուրախ եմ, որ հաջողվեց դառնալ դուբլի հեղինակ: Եղան պահեր, եղան գոլեր: «Ռոստովում» հավաքվել են լավ խաղացողներ: «Ռոստովն» այսօր հրաշալի էր խաղում, բայց մեր բախտն ավելի բերեց: Իհարկե տրիբունաներում նկատեցի Հայաստանի դրոշներով իմ երկրպագուներին, եւ ես զգում էի նրանց աջակցությունը: Ինձ շատ հաճելի է, որ հաջողվեց նրանց ուրախացնել»,- ասել է Արթուր Սարկիսովը:

Sport.News.am

Նախորդ հոդվածը‘Volkswagen-ը ներկայացրել է իր առաջին էլեկտրոմոբիլը’
Հաջորդ հոդվածը‘Պոլսեցի լրագրողն ու GALLUP-ը’