‘Արթուր Վանեցյան. «Ոչ ազգային անվտանգությունը կտուժի, ոչ ֆեդերացիայի աշխատանքները»’

1205

Սեպտեմբերի 22-ին տեղի են ունենալու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Միակ թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է: Վերջինիս թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնության բոլոր ակումբները: Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը նշել է, որ իր ծրագիրը կներկայացնի ընտրությունների օրը:

— Ժամանակը ցույց կտա, կտեսնեք, որ չի խանգարի: Ոչ ազգային անվտանգությունը կտուժի, ոչ ֆեդերացիայի աշխատանքները: Ծրագրերն ընտրությունների օրը կներկայացնեմ: Ուսումնասիրել եմ, առաջնահերթությունը մասսայական ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Այն ինչ ունենք արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել,- նշել է Արթուր Վանեցյանը:

 

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ է ԱՄՆ նախագահի մասին գրքի հեղինակը’