‘«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնությունը կոչ է անում մասնակցել այսօր կայանալիք հավաքին և երթին’

2635

«Արժանապատիվ հայրենիք» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում մասնակցելու այսօր կայանալիք հավաքին և երթին:

Հայաստան Վ. Պուտինի այցի օրը` դեկտեմբերի 2–ին (համընկնում է 1920 թվականին Հայաստանի խորհրդայնացման օրվա հետ), ժամը 13։00–ին տեղի է ունենալու հավաք Ազատության հրապարակում։ Այնուհետև տեղի է ունենալու երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր` Հյուսիսային պողոտա–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Բաղրամյան պողոտա ուղղությամբ։
Հավաքը և երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից.
–Հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները,
–Գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան,
–Կասեցնել մաքսային միությանն անդամակցության գործընթացը,
–Հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից։

Նախորդ հոդվածը‘Մի քանի խնդրանք Սերժ Սարգսյանին. Պուտինին բարևելիս չկոտորեք Ձեզ ու ամբողջ մարմնով գետնին չհպվեք’
Հաջորդ հոդվածը‘Խալաթ, սապոգ և «Ազատվենք Սերժիկներից». Երևանը դիմավորում է Վ.Պուտինին’