‘ Արիել Շարոնի հուղարկավորության կապակցությամբ Իսրայելում խստացնում են անվտանգության միջոցառումները’

646

Իսրայելի իշխանությունները մտադիր են լրացուցիչ ուժեր ներգրավել՝ նախկին վարչապետ Արիել Շարոնի հուղարկավորության ժամանակ անվտանգության միջոցառումներն ապահովելու նպատակով:

Կառավարության նախկին ղեկավարը կհուղարկավորվի Նեգևի ընտանեկան ֆերմայում, կնոջ կողքին:

Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը փոխել է մարտավարական հակահրթիռային «Երկաթե գմբեթ» համալիրի տեղակայումը, որպեսզի հուղարկավորության մասնակիցներին պաշտպանի Գազայի հատվածից հավանական հարվածներից:

Սպասվում է, որ նախկին վարչապետի հուղարկավորությանը հազարավոր մարդիկ են մասնակցելու:

Արիել Շարոնը վախճանվել է անցյալ շաբաթ օրը, 85 տարեկան հասակում: 2006 թ. ինսուլտից հետո մինչ օրս նախկին վարչապետը գտնվում էր կոմայի մեջ, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը պատրաստ է շարունակել արդարադատության համակարգի վիճահարույց ռեֆորմները’
Հաջորդ հոդվածը‘Իրանի հետ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին’