‘Արիեն Ռոբեն. «Ես 31 տարեկան եմ, բայց մինչ հիմա նոր ու հետաքրքիր բաներ եմ իմանում Գվարդիոլայի մասին»’

618

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը նշել է, որ մինչ օրս շարունակում է բացահայտել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Հոլանդացի ֆուտբոլիստը նաև ասել է, թե որն է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի գլխավոր նպատակը:

Գվարդիոլան շնչում է ֆուտբոլով: Նա շաբաթը 7 օր, օրը 24 ժամ մտածում է ֆուտբոլի մասին:  Ինձ համար պատիվ է նրա հետ աշխատելը: Ես 31 տարեկան եմ, բայց մինչ հիմա նոր ու հետաքրքիր բաներ եմ իմանում Գվարդիոլայի մասին: 

Մեր գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթանակն է: Այս մրցաշրջանում միմյանց հարմարվելու կարիք չունենք, քանի որ նախորդ տարվա համեմատ փոփոխություններ չկան: Այնպես որ, մենք պետք է ավելի լավ խաղանք,-ասել է Ռոբենը «Telefoot»-ին տված հարցազրույցում:

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Բավարիան» մրցելու է «Շախտյորի» հետ:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» տոնական ընդունելություն է կազմակերպել (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Sport.es. Իսպանիայում հանդես եկած ո՞ր բրազիլացի ֆուտբոլիստն է լավագույնը’