Արի Անդրանիկյան. Հարկավոր է սպասել սերունդների սթափ գնահատականին

650

Արի Անդրանիկյանը Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ Ֆեյսբուքում գրել է.

«Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ 81 տարեկան։

Մեր ժամանակների մեծագույն քաղաքական-պետական գործչի նախագահական ժառանգության մասին կարելի է երկար խոսել։ Միանշանակորեն դրական ժառանգությունը այսօր քաղաքական պայքարի և դրա ոչ քաղաքակիրթ լինելու պատճառով ընկալվում է հակասական, երբեմն նույնիսկ բացասական։

Հաղթանակած առաջնորդի ընտրություններում չհաղթելը համաշխարհային քաղաքականության մեջ նորություն չէ։ Քաղաքականապես հասուն, ժողովրդավար երկրներում նույնպես եղել են նմանօրինակ, ոչ օրինաչափ դեպքեր։ 1945թ. Բրիտանիայում պարտվեց պատերազմի հերոս Ուինսթոն Չերչիլը, Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության շրջանում իշխանազրկվեց Շառլ Դը Գոլը։ Էական է պատմական և հերոսական առաջնորդնությունը։ Նրանց ժառանգությունը հավերժ է, ընտրական արդյունքները` ոչ։

Հուսահատվելու փոխարեն հարկավոր է սպասել սերունդների սթափ գնահատականին, և ապագայում պատմաբանների օբյեկտիվ քննությանը` ազատական-անկախական գործչի մասին։

Սպասելու հետ մեկտեղ անհրաժեշտ է պայքարել, որ ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի։

Շնորհավոր, պարոն նախագահ»։

Նախորդ հոդվածըՏաթեւ Զորյան. Հավատում եմ, որ ողջամտության ճրագը մի օր անշեջ հուր է դառնալու
Հաջորդ հոդվածըԷրիկ Շամամյան. Ձեր առաջնորդությամբ հայ ժողովուրդը ցեղասպանվածից դարձավ հաղթանակած