‘Արծվիկ Մինասյան. Գազային համաձայնագրերի վավերականության հարցը դեռ բաց է’

611

2013-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված «գազային համաձայնագրերի» վավերականության հարցը դեռ բաց է: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ  համաձայնագրերի վավերականության վերաբերյալ քվեարկությունը Ազգային ժողովում տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին՝ ոչ էլեկտրոնային եղանակով, որից հետո հայտարարվեց, որ համաձայնագրերին կողմ է քվեարկել 72 պատգամավոր: Մի քանի օր անց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովը տեղի ունեցած նիստի արդյունքում հայտարարեց, որ դեկտեմբերի 23-ի քվեարկությունն անվավեր է, քանի որ քվեարկության ժամանակ հաշվիչ հանձնաժողովը որոշում կայացնելու իրավազոր չի եղել:

Արծվիկ Մինասյանի խոսքով, այսօր ԱԺ օրակարգում գտնվող  «գազային հարցերի» ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների ժամանակ այլ հարցերի թվում կբարձրաձայնվի նաեւ քվեարկության վավերականության հարցը: 

Նախորդ հոդվածը‘Է.Վարդանյան. ժողովրդավարությունը երկրում կարող է հաստատվել միայն ժողովրդի պայքարի միջոցով ‘
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ին Ավշարի Արայիկը և մյուս նորաթուխ ֆեոդալները կհասկանան, թե ում հետ գործ ունեն ‘