‘Արծվիկ Մինասյան. Գործատուները չպետք է տեղի տան Պետեկամուտների կոմիտեի ճնշմանը ‘

723

Գործատուները չպետք է տեղի տան Պետեկամուտների կոմիտեի ճնշմանը: Այդ մասին ԱրմԻնֆոյին հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը: «Ամեն ամիս գործատուների կողմից ներկայացվող եկամտահարկի էլեկտրոնային հաշվետվություններում հայտնվել է պարտադիր կուտակային հատկացումների տող, որն ավտոմատ լրացվում է` նույնիսկ այն լրացնելու գործատուի ցանկության բացակայության դեպքում: Որպես իրավիճակից ելք` գործատուներին առաջարկում եմ այդ ավտոմատ լրացումից հետո գումարը, այնուամենայնիվ, չփոխանցել կենսաթոշակային հիմնադրամներ: Որպես երկրորդ տարբերակ` հարկային մարմիններին կարելի է նախազգուշացնել գումարը մուծելուց հրաժարվելու մասին: Լավ է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածների գործողությունը մինչև մարտի 28-ը կասեցնելու Հայաստանի ՍԴ որոշումը ընձեռում է այդ հնարավորությունը», — ընդգծել է տնտեսագետը:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ հանդես եկող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 6-ին ժամը 12:00-ին կազմակերպում է Հայաստանի  պետեկամուտների կոմիտեի և Կենտրոնական բանկի անիրավական, ինքնակամ գործողությունների հակառակորդների երթ:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Վարդանիկի որդուն մեղադրանք է առաջադրվել’