‘
Ադրբեջանական լրատվամիջոցներից Trend-ը քիչ առաջ տեղեկություն հրապարակեց, թե ՀՀ ԶՈՒ կրակ է բացել Ադրբեջանի Աբբասբեյլի գյուղի ուղղությամբ շարժվող քաղաքացիական «Գազել» մակնիշի բեռնատարի վրա: Նույն աղբյուրի հաղորդմամբ միջադեպի հետևանքով վիրավորվել է մեքենայի ուղևորը:
PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այս տեղեկությունը:
Ադրբեջանական կողմն այս անգամ ապատեղեկատվությունը տարածելիս գեղեցիկ հեքիաթ է հորինել, թե վիրավորված ադրբեջանցին և բեռնատարի վարորդը գնում էին իրենց գյուղի մոտակա լճակում լողալու, իսկ լճակը հեռու չէ հայկական դիրքերից և այդ ուղղությամբ հայկական կողմն իբր հրադադարը պարբերաբար խախտում է:
Եթե լճակում լողալն այդքան վտանգավոր է, տրամաբանական չէ, որ ադրբեջանցիները գնացել էին այդ ռիսկին: Իսկ եթե, իմանալով, որ հայ դիրքապահների նշանառության տակ են լինելու, գնացել են այդ քայլին, նշանակում է վստահ են, որ հայկական կողմը քաղաքացիական անձանց վրա կրակ չի բացի:
‘