‘
Ռուսաստանյան ուղղաթիռը, որում եղել են երեք ուղեւորներ եւ անձնակազմի հինգ անդամներ, ընկել է ծովը Շպիցբերգեն արշիպելագից ոչ հեռու, հայտնել է Հյուսիսային Նորվեգիայի փրկարար ծառայությունը: Ռուսական իշխանությունները հաստատել են տեղեկությունը, փրկարար աշխատանքները շարունակվում են:
«Ուղղաթիռը շարժվում էր ռուսաստանյան Պիրամիդա գյուղից դեպի Բարենցբուրգ: Այն ռադարների տեսադաշտից կորել է տեղական ժամանակով 15:35-ին: 15:45-ին հաստատվել է ուղղաթիռի կործանումը», — ասվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Շպիցբերգենը նորվեգական կղզիախումբ է, որտեղ արդեն 100 տարի ի վեր ապրում եւ աշխատում են ռուսական հանքափորները:
‘